10:24  ,  15 մարտի, 2012

Դերեկ Չիսորան որակազրկվեց

Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհուրդն անորոշ ժամանակով որակազրկել է գերածանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Դերեկ Չիսորային:

Որոշումն ընդունվել է Կարդիֆում կայացած նիստում: Չիսորայի փաստաբան Ջոնաթան Քրիսթալն ու պրոմոուտեր Ֆրենկ Ուորենը հայտարարել են, որ կբողոքարկեն որոշումը, հաղորդում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենում բրիտանացին պարտվեց ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին՝ չկարողանալով նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտից առաջ նա ապտակեց Վիտալի Կլիչկոյին, ռինգում ջրով թքեց Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքեց աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում