Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, երեքշաբթի առավոտյան գլխուխեղի կաթված (ինսուլտ) է ստացել, տեղեկացնում է AS-ը:
Դոլորեշ Ավեյրուն տեղափոխվել է Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի Doctor Nelio հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության ենթարկվել:
Վիրահատությունից հետո 65-ամյա Ավեյրուն արդեն գիտակցության է եկել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Կրիշտիանու Ռոնալդուն սպասում է «Յուվենտուսի» ղեկավարության թույլտվությանը, որպեսզի շտապ մեկնի Պորտուգալիա:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի