Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ «Ռեալի» տարած հաղթանակին:
«Վինիսիուսն ու Մարիանո Դիասը երջանկություն պարգևեցին Ռոնալդուին»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Վինիսիուս Ժունիորի և Մարիանո Դիասի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ 2:0 հաշվով: Հանդիպմանը տրիբունայից հետևում էր նաև Արքայական ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում