Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերից դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը։ Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը Կալինիչի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3։1։
Դրանից հետո դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, բայց 81-րդ րոպեին մայրաքաղաքային թիմը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ վերականգնեց երկու գոլի առավելությունը։ Սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովի իրացրած տուգանայինից հետո Մխիթարյանը չնչին հպումով գնդակ ուղարկեց դարպասը։
Նախավերջին րոպեին «Կալյարիի» կազմում երկրորդ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Պեդրոն, որի իրացրած 11 մետրանոցից հետո սեյվ կատարեց «Ռոմայի» իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը, սակայն Պեդրոն առաջինը հասավ գնդակին եւ գլխի հարվածով գրավեց դարպասը։
Հիշեցնենք, որ «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության նախորդ խաղում եւս Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինա, «Ռոման» հաղթել էր 4։0 հաշվով։Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 13 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
«Ռոման» 45 միավորով 5-րդ տեղում է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։ «Կալյարին» 11-րդն է՝ 32 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Կալյարի» - «Ռոմա»՝ 3։4 (տեսանյութ)
Ժոաո Պեդրո, 28, 89, Գաստոն Պերեյրո, 75 - Նիկոլա Կալինիչ, 29, 41, Ջասթին Կլույվերտ, 64, Հենրիխ Մխիթարյան, 81
Չիրացրած 11մ՝ Ժոաո Պեդրո, 89
Score Celebrate
— AS Roma English (@ASRomaEN) March 1, 2020
Then thank the teammate that made it!
#ASRoma #CagliariRoma pic.twitter.com/53BOGiD19P
Back underway in the second half. DAJE!
— AS Roma English (@ASRomaEN) March 1, 2020
1-2 | #CagliariRoma pic.twitter.com/sP8vdgmINZ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում