14:52  ,  29 փետրվարի, 2020

Ալեգրին կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը կարող է առաջիկայում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, հայտնում է La Repubblica-ն:

Եթե «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չհաղթահարի «Լիոնի» արգելքը, իսկ Իտալիայի առաջնության 26-րդ տուրում չհաղթի «Ինտերին», ապա Մաուրիցիո Սարին պաշտոնանկ կարվի: 

«Յուվենտուսի» ղեկավարությունը քննարկում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English