10:11  ,  29 փետրվարի, 2020

ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարավորությունը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:

«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:

Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, ապա մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումների մեծ մասը կանցկացվի առանց հանդիսականի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս