10:11 29 փետրվարի, 2020ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:
«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:
Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, ապա մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումների մեծ մասը կանցկացվի առանց հանդիսականի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.