19:12  ,  28 փետրվարի, 2020

Սուարես. Կվերադառնամ ավելի ուժեղ

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ չի համբերում, թե երբ է խաղադաշտ վերադառնալու և օգնելու «Բարսելոնային» հաղթանակներ տանել:

«Իմ խաղում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ես խաղում եմ այնպես, ինչպես խաղացել եմ նախկինում և պատրաստ եմ իմ խաղով դա ապացուցել բոլոր քննադատներին:

Կվերադառնամ ավելի ուժեղ: Չեմ համբերում՝ երբ եմ խաղադաշտ վերադառնալու և օգնելու «Բարսելոնային» հաղթանակներ տանել»,- 33-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Լուիս Սուարեսը հունվարին ենթարկվել էր աջ ծնկահոդի վիրահատության: Սպասվում է, որ Սուարեսը կկարողանա շարք վերադառնալ ապրիլի վերջին:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 14 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում