17:29  ,  28 փետրվարի, 2020

This is Olympiacos ! (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալի»՝ հունական «Օլիմպիակոսից» կրած պարտությանը:

Պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին «Օլիմպիակոսի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էլ-Արաբին դարձավ գոլի հեղինակ և դուրս բերեց իր թիմին հաջորդ փուլ:

Ընդհանուր դիմակայությունում «Արսենալը» պարտություն կրեց 2:2 հաշվով (մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելությամբ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում