14:16  +04,  28 փետրվարի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Պատրաստ ենք հաջորդ փուլին (ֆոտո)

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն։

«Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկար խաղից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Ռոման» պայքարից դուրս թողեց բելգիական «Գենտին» (2։1, 1։1)։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս