10:47  ,  28 փետրվարի, 2020

ՖԻՖԱ-ն ԻՖՖ-ից պահանջել է բացառել տեղափոխությունները տրանսֆերային փուլի ավարտից հետո

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դիմել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիային (RFEF)՝ պահանջելով բացառել ֆուտբոլիստների տեղափոխությունները տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, հաղորդում է Marca-ն։

2016-ին ՖԻՖԱ-ն արդեն դիմել էր Իսպանիայի ֆուտբոլային իշխանություններին նման պահանջով, սակայն փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Բարսելոնան» 18 միլիոն եվրոյով ձեռք էր բերել իսպանական «Լեգանեսի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթին։

Ֆեդերացիան տրանսֆերը թույլ էր տվել՝ հաշվի առնելով, որ կատալոնական ակումբի հարձակվողներ, ուրուգվայցի Լուիս Սուարեսն ու ֆրանսիացի Ուսման Դեմբելեն վնասվածքների պատճառով տեւական ժամանակ չեն կարողանալու դուրս գալ խաղադաշտ։

«Լեգանեսը» դեմ էր այդ տրանսֆերին եւ ֆուտբոլիստի հեռանալուց հետո չէր ստացել նոր խաղացողի ձեռք բերելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում