23:51  ,  24 փետրվարի, 2020

Նեապոլում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ջերմ ընդունելության են արժանացել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում ուժերը կչափի «Նապոլիի» հետ:

Փետրվարի 24-ին Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստները ժամանել են Նեապոլ, որտեղ ջերմ ընդունելության են արժանացել իտալացի երկրպագուների կողմից:

«Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում