12:46  ,  24 փետրվարի, 2020

«Միլուոկին» դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ սահմանելով NBA-ի ռեկորդ, օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները

«Միլուոկի Բաքսն» ապահովել է տեղը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության փլեյ-օֆֆում։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը 56 խաղում տարել է 48 հաղթանակ եւ Արեւելքի առաջատարն է։

Կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Վաշինգտոնը» պարտվել է «Չիկագոյին», ինչի շնորհիվ «Միլուոկին» ապահովել է առնվազն 8-րդ տեղը։

Այս ցուցանիշը գերազանցում է «Գոլդեն Սթեյթի» ռեկորդը 2016-2017 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ «Գոլդեն Սթեյթը» փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովել էր երկու օր ուշ՝ փետրվարի 25-ին։

«Լոս Անջելես Լեյքերս» - «Բոստոն»՝ 114:112 (28:19, 28:35, 31:33, 27:25)

«Դենվեր» - «Մինեսոտա»՝ 128:116 (43:38, 30:27, 24:22, 31:29)

«Տորոնտո» - «Ինդիանա»՝ 127:81 (34:12, 29:20, 22:23, 42:26)

«Չիկագո» - «Վաշինգտոն»՝ 126:117 (35:31, 38:27, 28:27, 25:32)

«Օկլահոմա Սիթի» - «Սան Անտոնիո»՝ 131:103 (29:29, 32:26, 37:18, 33:30)

«Գոլդեն Սթեյթ» - «Նոր Օռլեան»՝ 101:115 (33:29, 23:17, 21:31, 24:38)

«Պորտլենդ» - «Դետրոյտ»՝ 107:104 (40:24, 13:27, 27:34, 27:19)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս