01:49  +04,  24 փետրվարի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Վիլյառեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Վիլյառեալին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Աթլետիկոյի» կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, իսպանացի կիսապաշտպան Կոկեն եւ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որը փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։

«Աթլետիկոն» 43 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Սեւիլիային» եւ գոլերի տարբերությամբ չորրորդ տեղում է։ «Վիլյառեալը» 7-րդն է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկո» - «Վիլյառեալ»՝ 3։1 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 40, Կոկե, 64, Ժոաու Ֆելիշ, 74 - Պակո Ալկասեր, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ