21:17  ,  20 փետրվարի, 2020

«Ռեալը» կարող է նոր պայմանագիր չառաջարկել Ռամոսին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ, իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսին, տեղեկացնում է AS-ը:

Արքայական ակումբի ղեկավարությանը կարծում է, որ նոր պայմանագրով Ռամոսը պետք է ստանա ավելի քիչ աշխատավարձ, սակայն իսպանացի պաշտպանը համաձայն չէ ակումբի ղեկավարության պայմանին:

Սերխիո Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 33-ամյա պաշտպանի աշխատավարձը կազմում է տարեկան 14 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում