17:36  ,  18 փետրվարի, 2020

«Ռեալը» ներկայացրեց թիմի նորեկին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» փետրվարի 18-ին պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ժեզուս Ռեյնիերին:

Ռեյնիերն Արքայական ակումբի հետ կնքեց 6 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»:

«Ռեալը» Ժեզուս Ռեյնիերի տեղափոխության դիմաց բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել է 30 միլիոն եվրո:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ռեյնիերը «Ֆլամենգոյի» կազմում 15 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում