14:15  ,  17 փետրվարի, 2020

Էդեն Ազար․ Առաջին 10 րոպեներին հոգնածություն էի զգում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է իր վերադարձը խաղադաշտ վնասվածքից հետո։ Ազարը մասնակցել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային հանդիպմանը «Սելտայի» դեմ (2:2): Ազարը չէր խաղացել նոյեմբերի 26-ից։

«Լավ եմ ինձ զգում։ Առաջին 10 րոպեներին հոգնածություն էի զգում, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց։

Գոհ եմ իմ խաղից, բայց դժգոհ եմ հանդիպման արդյունքից։ Հույս ունեմ, որ մենք ավելի լավ հանդես կգանք հաջորդ հանդիպումներում։ Առջեւում դեռ շատ հանդիպում կա, մինչեւ վերջ կպայքարենք տիտղոսի համար»,- Ազարի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Սելտան» 17-րդն է՝ 21 միավոր

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2։2 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 52, Սերխիո Ռամոս, 65, 11մ - Ֆյոդոր Սմոլով, 7, Սանտի Մինա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում