22:22  +04,  16 փետրվարի, 2020

«Արսենալը» խնդիրներ չունեցավ՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

«Արսենալը» 34 միավորով 10-րդ տեղում է, «Նյուքասլն» ունի 31 միավոր եւ 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 4։0 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 54, Նիկոլյա Պեպե, 57, Մեսութ Օզիլ, 90, Ալեքսանդր Լյակազեթ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ