20:43  +04,  13 փետրվարի, 2020

Ուիլյամս. Երեխայիս ծննդից հետո հասկացա, որ մայրերն իսկական հերոսներ են

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամը պատմել է՝ ինչպես է իրեն զգում երեխայի ծննդից հետո:

«Զգում եմ, որ մայր դառնալն, իրոք, շատ կարևոր է կնոջ համար: Ցանկանում եմ երեխայիս համար լինել օրինակ, ցանկանում եմ, որ նա ձգտի կրկնել իմ հաջողությունները:

Հերոսների մասին իմ պատկերացումները փոխվել են: Այժմ հասկանում եմ, որ իսկական հերոսները մայրերն են»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է 38-ամյա Ուիլիամսը:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ու Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկը լույսաշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ