22:54  ,  5 սեպտեմբերի, 2012

Պո Գազոլը ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը

Բասկետբոլի Իսպանիայի հավաքականի եւ «Լեյքերսի» հարձակվող Պո Գազոլը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է  2014-ին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին, հաղորդում է Hoopshype.com-ը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում 32-ամյա Գազոլը Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ: Անցկացրած 8 հանդիպումներում իսպանացին միջինում գրանցել է 19,1 միավոր, 7,6 անդրադարձ, 2,9 փոխանցում եւ 1.1 բլոկ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով