13:12  ,  13 փետրվարի, 2020

Կոուտինյո. Բունդեսլիգան նման է Պրեմյեր լիգային

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձակալությամբ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», խոսել է Բունդեսլիգայի ու Պրեմյեր լիգայի նմանությունների մասին:

«Այս ամիսների ընթացքում ես հասկացա, որ Բունդեսլիգան շատ նման է Պրեմյեր լիգային: Այստեղ ֆուտբոլիստները ֆիզիկապես ու տեխնիկապես շատ լավ են պատրաստված ու ցանկացած խաղում փորձում են հաղթանակ տանել:

Ես սիրում եմ արագ ֆուտբոլ, այդ պատճառով էլ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Բունդեսլիգայում»,- 27-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը:

Գերմանիայի չեմպիոնի կազմում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում