01:59  ,  10 փետրվարի, 2020

ՊՍԺ-ն պարտության մատնեց «Լիոնին»՝ 4։2 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Լիոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

ՊՍԺ-ի կազմում աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։ Մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց «Լիոնի» բրազիլացի պաշտպան Ֆերնանդո Մարսալը։

ՊՍԺ-ն 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից»։ «Լիոնն» ունի 33 միավոր եւ 9-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 4։2 (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 22, Կիլիան Մբապե, 38, Ֆերնանդո Մարսալ, 47, ինքնագոլ, Էդինսոն Կավանի, 80 - Մերտեն Տերյե, 52, Մուսա Դեմբելե, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով