Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, հայտարարել է, որ իր որդին ևս 2 կամ 3 մենամարտ անցկացնելուց հետո պետք է ավարտի կարիերան:
«Կարծում եմ, որ ամենաուշը 2 տարուց Խաբիբը պետք է ավարտի կարիերան: Այդ ընթացքում նա 2 կամ 3 մենամարտ կանցկացնի»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը փոխանցում է ТАСС-ը:
Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:
Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում