20:51  ,  1 փետրվարի, 2020

«Լիվերպուլի» հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ «Լիվեպուլի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպաններ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ու Ջորդան Հենդերսոնը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ։

«Լիվերպուլը» 24 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 24 խաղից հետո ունի 51 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սաութհեփթոն»՝ 4։0 (տեսանյութ)

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 47, Ջորդան Հենդերսոն, 60, Մոհամեդ Սալահ, 72, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով