20:24  ,  26 հունվարի, 2020

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Հոֆենհայմի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով վերջնամասում։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին եւ հաշիվը դարձրեց 3։0 82-րդ րոպեին։

Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ։

«Հոֆենհայմը» 30 միավորով 7-րդ տեղում է, «Վերդերն» ունի 17 միավոր եւ 16-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վերդեր» - «Հոֆենհայմ»՝ 0։3 (տեսանյութ)

Դավի Կլասեն, 65, ինքնագոլ, Կրիստոֆ Բաումգարտներ, 79, Սարգիս Ադամյան, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում