20:52  +04,  25 հունվարի, 2020

«Վալենսիան» ուժեղ էր «Բարսելոնայից»

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առաջին պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի ղեկավարությամբ։

12-րդ րոպեին 11 մետրանոց հարված նշանակվեց «Բարսելոնայի» դարպասին իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի խախտման համար։ Սակայն դաշտի տերերի ուրուգվայցի հարձակվող Մաքսիմիլիանո Գոմեսի հարվածից հետո կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հետ մղեց գնդակը։

48-րդ րոպեին Մաքսիմիլիանո  Գոմեսի ուժեղ հարվածից հետո գնդակը «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայից անդրադարձով հայտնվեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասում։ Գրանցվեց ինքնագոլ։

Մաքսիմիլիանո  Գոմեսը գոլի հեղինակ դարձավ 77-րդ րոպեին՝ կրկնապատկելով «Վալենսիայի» առավելությունը՝ 2։0։

«Բարսելոնան» 43 միավորով առաջին տեղում է։ 20 խաղից հետո 43 միավոր ունի նաեւ «Ռեալը», որը 21-րդ տուրում հունվարի 26-ին կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։ «Վալենսիան» 34 միավորով 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 48, ինքնագոլ, Մաքսիմիլիանո Գոմես, 77

Չիրացրած 11մ՝ Մաքսիմիլիանո Գոմես («Վալենսիա»), 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ