20:52 25 հունվարի, 2020Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առաջին պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի ղեկավարությամբ։
12-րդ րոպեին 11 մետրանոց հարված նշանակվեց «Բարսելոնայի» դարպասին իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի խախտման համար։ Սակայն դաշտի տերերի ուրուգվայցի հարձակվող Մաքսիմիլիանո Գոմեսի հարվածից հետո կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հետ մղեց գնդակը։
48-րդ րոպեին Մաքսիմիլիանո Գոմեսի ուժեղ հարվածից հետո գնդակը «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայից անդրադարձով հայտնվեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասում։ Գրանցվեց ինքնագոլ։
Մաքսիմիլիանո Գոմեսը գոլի հեղինակ դարձավ 77-րդ րոպեին՝ կրկնապատկելով «Վալենսիայի» առավելությունը՝ 2։0։
«Բարսելոնան» 43 միավորով առաջին տեղում է։ 20 խաղից հետո 43 միավոր ունի նաեւ «Ռեալը», որը 21-րդ տուրում հունվարի 26-ին կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։ «Վալենսիան» 34 միավորով 5-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)
Ժորդի Ալբա, 48, ինքնագոլ, Մաքսիմիլիանո Գոմես, 77
Չիրացրած 11մ՝ Մաքսիմիլիանո Գոմես («Վալենսիա»), 12
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.