18:44  ,  20 հունվարի, 2020

Բուսկետս․ Չի կարելի համեմատել Վալվերդեին եւ Սետիենին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումից հետո հրաժարվել է համեմատել կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին եւ նրան փոխարինած Կիկե Սետիենին, որի նորամուտի խաղում «Բարսելոնան» 1։0 հաշվով հաղթեց «Գրանադային»։

«Հույս ունենք, որ «Բարսելոնան» կցուցադրի գերազանց արդյունքներ։ Մենք կարող ենք այս մրցաշրջանում նվաճել բոլոր տիտղոսները։

Չի կարելի համեմատել Վալվերդեին եւ Սետիենին։ Ամեն մարզիչ ունի իր ոճը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 43 միավորով գլխավորում է Իսանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Ռեալին», որն ունի նույնքան միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում