14:39  ,  20 հունվարի, 2020

AusOpen․ Աշխարհի առաջին ռակետը մեկնարկեց հաղթանակով

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով է մեկնարկել կանանց աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին։ Առաջին շրջանում ավստրալացի մարզուհին մրցել է ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ եւ առավելության է հասել 5:7, 6:1, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 36 րոպե։

Երրորդ շրջանի ուղեգրի համար Էշլի Բարթին կմրցի սլովենացի Պոլոնա Հերցոգի եւ շվեդ Ռեբեկա Պետերսոնի դիմակայության հաղթողի հետ։

Կանանց մենախաղում անցած տարի AusOpen-ի հաղթողի կոչումը նվաճել է ճապոնացի Նաոմի Օսական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում