23:56  +04,  19 հունվարի, 2020

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը կպայքարեն ոսկե մեդալների համար

Ֆրանսիայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում տեղի ունեցան կիսաեզրափակիչները: Էդուարդ Սահակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Գեւորգ Ղարիբյանը, Ռուբեն Ղարիբյանը, Մալխաս Ամոյանը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

Կարապետ Չալյանը նույնպես հաղթանակներ է տարել եւ 77 կգ քաշային կարգում կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակիչում Չալյանը 2:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

72 կգ քաշայինների կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին:

82 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչում խոշոր՝ 4:10 հաշվով պարտվեց նաեւ Ռուբեն Ղարիբյանը:

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում 6:7 հաշվով պարտվեց վրացի Ամիրան Շավաձեին: Ապա սփոփիչ գոտեմարտում՝ տուշեով հաղթեց ֆրանսիացի Յազիդ Ղարբիին:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը երկրորդ հաղթանակը տարավ սփսոփիչ գոտեմարտում՝ 7:5 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսերիկ Սարսենբիեւի նկատմամբ:

97 կգ քաշային Արթուր Շահինյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում տուշեով հաղթեց Շվեցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոնին: Շահինյանը մեկնարկում 5:7 հաշվով պարտվել էր ղազախ Յերուլան Իսկակովին: Առաջին սփոփիչ գոտեմարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր վրացի Վալերիան Մուրվանիձեին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ