Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբերին լավագույն արդյունքները գրանցած ֆուտբոլիստի անունը:
«Յուվենտուսի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 34-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նախորդ ամիս Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն լավագույն ռմբարկուն է՝ 14 գոլով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում