18:01  ,  11 հունվարի, 2020

«Ռոմայի» հայտացուցակը «Յուվենտուսի» դեմ խաղում

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը կմասնակցի Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղին։ «Ռոման» կընդունի չեմպիոն «Յուվենտուսին»։

«Ռոմայի» հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ազդրի վնասվածք է ստացել։

«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում