17:40  +04,  11 հունվարի, 2020

ATP Cup․ Նադալի կամային հաղթանակի շնորհիվ Իսպանիան եզրափակիչում է

Ավստրալիայում անցկացվող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց ավստրալացիներին։

Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց Նիկ Կիրյոսին։ Ռաֆայել Նադալը մրցեց Ալեքս Դե Մինորի հետ եւ կամային հաղթանակ տարավ 4:6, 7:5, 6:1։

Եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի Սերբիան (Նովակ Ջոկովիչ, Դուշան Լայովիչ), որը 2։0 հաշվով պարտության էր մատնել Ռուսաստանին (Կարեն Խաչանով, Դանիիլ Մեդվեդեւ)։

ATP Cup-ն անցկացվում է առաջին անգամ։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս