12:11  ,  11 հունվարի, 2020

ATP Cup. Սերբիան հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ եզրափակիչ

Ավստրալիայում ընթացող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի կիսաեզրափակիչում Սերբիայի հավաքականն ուժերը չափեց Ռուսաստանի հետ: Սերբերը հաղթանակ տարան 2:0 հաշվով և դուրս եկան եզրափակիչ:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 5:7, 6:7 (1:7) հաշվով պարտություն կրեց Դուշան Լայովիչից, իսկ Դանիիլ Մեդվեդևը 1:6, 7:5, 4:6 հաշվով պարտվեց Նովակ Ջոկովիչին:

Եզրափակիչում Սերբիայի հավաքականը կմրցի Ավստրալիա - Իսպանիա զույգի հաղթողի հետ:

ATP Cup-ի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում