00:42  ,  11 հունվարի, 2020

«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ունեցել Իսպանիայի չեմպիոնի նախկին կիսապաշտպան, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:

Cadena SER-ի հաղորդմամբ՝ Աբիդալը Չավիին առաջարկել է ընթացիկ մրցաշրջանն ավարտել «Ալ Սադում», իսկ ամռանը պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:

Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English