10:28  ,  29 դեկտեմբերի, 2019

Ռոման Բերեզովսկի․ Ունեմ առաջարկներ հայկական ակումբներից

«Սոչիի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ, այս տարվա վերջին հանդիպումներում ռուսական ակումբի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարած Ռոման Բերեզովսկին հնարավոր է կարիերան շարունակի Հայաստանի առաջնությունում։ Այդ մասին 45-ամյա մասնագետը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Այո, ես ունեմ առաջարկներ հայկական ակումբներից։ Եթե վերադառնամ տուն, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կարիերան, ապա ավելի մոտ կլինեմ հավաքականին, ինչը շատ կարեւոր է։ Հնարավոր է՝ հենց այդպես էլ տեղի ունենա»,- նշեց լեգենդար դարպասապահը։

Հիշեցնենք, որ Բերեզովսկու ղեկավարությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու հանդիպում՝ «Ուֆայի» եւ «Ռուբինի» հետ։ Երկու խաղերում էլ գրանցվեց նույն հաշիվը՝ 1։1։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով