10:28 29 դեկտեմբերի, 2019«Սոչիի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ, այս տարվա վերջին հանդիպումներում ռուսական ակումբի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարած Ռոման Բերեզովսկին հնարավոր է կարիերան շարունակի Հայաստանի առաջնությունում։ Այդ մասին 45-ամյա մասնագետը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
«Այո, ես ունեմ առաջարկներ հայկական ակումբներից։ Եթե վերադառնամ տուն, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կարիերան, ապա ավելի մոտ կլինեմ հավաքականին, ինչը շատ կարեւոր է։ Հնարավոր է՝ հենց այդպես էլ տեղի ունենա»,- նշեց լեգենդար դարպասապահը։
Հիշեցնենք, որ Բերեզովսկու ղեկավարությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու հանդիպում՝ «Ուֆայի» եւ «Ռուբինի» հետ։ Երկու խաղերում էլ գրանցվեց նույն հաշիվը՝ 1։1։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.