23:39  ,  27 դեկտեմբերի, 2019

Վան Դեյքն օգնել է «Լեսթերի» աշխատակցին կարգի բերել ստադիոնի խոտածածկը (ֆոտո)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում դեկտեմբերի 26-ին փոխչեմպիոն «Լիվերպուլն» արտագնա խաղում ուժերը չափեց «Լեսթերի» հետ:

Հանդիպման ավարտից հետո, երբ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները տոնում էին հաղթանակը, թիմի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքն օգնում էր «Լեսթերի» աշխատակցին հատուկ տեխնիկայի օգնությամբ կարգի բերել ստադիոնի խոտածածկը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով