23:21  ,  21 դեկտեմբերի, 2019

«Բորուսիա Մ․»-ն չհաղթեց Բեռլինում եւ մնաց երկրորդ տեղում

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Բեռլինում մրցեց «Հերտայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Բորուսիան» 35 միավորով մնաց երկրորդ տեղում եւ 2 միավոր հետ է առաջատար «ՌԲ Լայպցիգից»։ Երրորդ տեղում ընթացող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ունի 33 միավոր։ «Հերտան» 12-րդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Մ․»՝ 0։0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում