20:38  ,  19 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Ֆիորենտինայի» դեմ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հանդիպմանը հայտավորել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ֆիորենտինա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

16 տուրից հետո «Ռոման» 32 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան» վաստակել է 17 միավոր եւ մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով