20:15  ,  19 դեկտեմբերի, 2019

MWTC. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում կմրցի Նադալի հետ

Աբու Դաբիում ընթացող Mubadala World Tennis Champhionship մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել հարավկորեացի Չեն Հոնի նկատմամբ:

1 ժամ 36 րոպե տևած պայքարում Խաչանովն առավելության է հասել Հոնի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով:

Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու հույս Ստեֆանոս Ցիցիպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում