Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգին զրկել են տիտղոսից պարտադիր մենամարտը չանցկացնելու պատճառով։ Ռուսաստանցի բռնցքամարտիկը օգոստոսի 25-ին վնասվածք էր ստացել եւ հրաժարվել էր մենամարտել WBA վարկածով չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ։
Պիրոգի գոտին անցել է 28-ամյա ֆրանսիացի Հասան Ն՝Դամ Ն՝Ժիկամին, որը նախքան այս աշխարհի ժամանակավոր չեմպիոնն էր։ WBO-ն պարտադրել էր Պիրոգին չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտում հանդիպել հենց Ն՝Ժիկամի հետ, սակայն ռուսաստանցին հրաժարվել էր, հաղորդում է allboxing.ru-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 13 սեպտեմբերի 
07:57 , 13 սեպտեմբերի
01:06 , 13 սեպտեմբերի
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի