12:06  ,  3 սեպտեմբերի, 2012

Դմիտրի Պիրոգին զրկեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգին զրկել են տիտղոսից պարտադիր մենամարտը չանցկացնելու պատճառով։ Ռուսաստանցի բռնցքամարտիկը օգոստոսի 25-ին վնասվածք էր ստացել եւ հրաժարվել էր մենամարտել WBA  վարկածով չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ։

Պիրոգի գոտին անցել է 28-ամյա ֆրանսիացի Հասան Ն՝Դամ Ն՝Ժիկամին, որը նախքան այս աշխարհի ժամանակավոր չեմպիոնն էր։ WBO-ն պարտադրել էր Պիրոգին չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտում հանդիպել հենց Ն՝Ժիկամի հետ, սակայն ռուսաստանցին հրաժարվել էր, հաղորդում է allboxing.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում