23:51  ,  16 դեկտեմբերի, 2019

Նուրմագոմեդովը կարող է ներկա գտնվել Մաքգրեգորի հաջորդ մենամարտին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը, հնարավոր է, ժամանի Լաս Վեգաս՝ հետևելու իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դոնալդ Սերոնեի մենամարտին, հայտարարել է UFC-ի նախագահ Դան Ուայթը:

«Խաբիբը ցանկանում է ներկա գտնվել այդ մենամարտին: Չեմ կարող պաշտոնապես հաստատել, սակայն մեծ է հավանականությունը, որ Խաբիբը կժամանի Լաս Վեգաս»,- Դան Ուայթի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Նշենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին:

Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին: 31-ամյա Մաքգրեգորը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:

Ավելի վաղ Մաքգրեգորը Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկություն էր հայտնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում