22:52  ,  14 դեկտեմբերի, 2019

Դեշամ․ Ժիրուն արդեն հունվարին պետք է լքի «Չելսին»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ազգային թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուին հորդորել է հեռանալ Լոնդոնի «Չելսիից», որտեղ չի ստանում խաղաժամանակ։

«Երկու ամսում Ժիրուի հետ կապված իրավիճակը «Չելսիում» չփոխվեց։ Նա պետք է արդեն հունվարին լքի «Չելսին» եւ գտնի ակումբ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Ես վստահ եմ, որ նա կստանա խաղալու հնարավորություն այլ վայրում, եթե «Չելսիում» այդպես էլ նրան չտան ժամանակ։ Նա կընդունի որոշում»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն անգլիական ակումբում մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։

33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Քրիսթալ Փելասը», Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում