10:55  ,  13 դեկտեմբերի, 2019

Մահացել է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն , ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանը

Մահացել է լեգենդար ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանը: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Ըստ Գեւորգյանի, Բենուր Փաշայանը վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել:

Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը 1985 թվականին: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, ԽՍՀՄ երիտասարդական (1977-79), Համաշխարհային ուսանողակն խաղերի ( 1981) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի հաղթող (1983), Եվրոպայի կրկնակի (1981, 1982), աշխարհի կրկնակի (1982,1983) չեմպիոն:

Բենուր Փաշայանը 1986-1989-ին գլխավորել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: 1999-2000-ին եղել է ՀԱՕԿ նախագահ: 

Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում