10:55 13 դեկտեմբերի, 2019Մահացել է լեգենդար ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանը: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Ըստ Գեւորգյանի, Բենուր Փաշայանը վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել:
Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը 1985 թվականին: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, ԽՍՀՄ երիտասարդական (1977-79), Համաշխարհային ուսանողակն խաղերի ( 1981) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի հաղթող (1983), Եվրոպայի կրկնակի (1981, 1982), աշխարհի կրկնակի (1982,1983) չեմպիոն:
Բենուր Փաշայանը 1986-1989-ին գլխավորել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: 1999-2000-ին եղել է ՀԱՕԿ նախագահ:
Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.