14:52  ,  11 դեկտեմբերի, 2019

Մոուրինյո․ Մի քանի անգամ դիտել եմ «Տոտենհեմ» - «Բավարիա» (2։7) խաղի տեսագրությունը

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին արգելել է որեւէ դրվագ դիտել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայից» 2։7 հաշվով տանուլ տված հանդիպումից։ 

«Մի քանի անգամ դիտել եմ «Տոտենհեմ» - «Բավարիա» խաղի տեսագրությունը։ Իմ շտաբն ու վերլուծաբանները ուսումնասիրել են այդ խաղի բոլոր դրվագները, բայց ֆուտբոլիստներին արգելված է դիտել որեւէ կադր։ Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ մեր խաղի վրա եւ չմտածել մրցակցի մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Բավարիա» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։ Երկու թիմերն էլ ապահովել են 1/8 եզրափակիչ ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում