20:19  +04,  10 դեկտեմբերի, 2019

Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը մինչև 2022 թվականը

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործող պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է France Football-ը:

Ֆրանսիացի մասնագետը կշարունակի զբաղեցնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը մինչև 2022 թվականի ավարտ:

51-ամյա Դեշամի պայմանագիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հուլիս:

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2012 թվականին: Նրա գլխավորությամբ Ֆրանսիան դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: