19:13  +04,  10 դեկտեմբերի, 2019

«Նապոլին» որոշել է՝ ով է փոխարինելու Անչելոտիին

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունն առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կհեռացնի ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:

«Նապոլիի» ներկայացուցիչները համաձայնության են եկել իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ: 41-ամյա մասնագետը 1.5 տարվա պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ:

Հիշեցնենք, որ «Նապոլին» չի հաղթել նախորդ 9 հանդիպումներում։ 

Գատուզոն մարզչական աշխատանք չունի անցած մրցաշրջանի ավարտին «Միլանից» հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով